Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել

1lurer.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել:


 


Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Ադրբեջանի և Պակիստանի միջև բարեկամական, եղբայրական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացումը, կարևորվել է բարձր մակարդակի պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների դերը երկկողմ կապերի հետագա ամրապնդման գործում:


 


Շարիֆը նշել է, որ Պակիստանի ժողովուրդը մեծ հարգանք և ակնածանք է տածում Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ: Պակիստանի վարչապետը գոհունակություն է հայտնել Իսլամաբադում ադրբեջանական մոդելի ծառայությունների կենտրոնի գործունեության կապակցությամբ, խնդրել է Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել Պակիստանի այլ շրջաններում այդ փորձի կիրառման հարցում:


 


Ալիևը համաձայնություն է հայտնել այդ ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment