«Սա՞ էր ձեր խոստացած ապագան, Նիկոլ Փաշինյա՛ն»․ Արսեն Նիկողոսյան

«Սա՞ էր ձեր խոստացած ապագան, Նիկոլ Փաշինյա՛ն»․ Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրում ամեն ինչ թանկացել է՝ տրանսպորտից մինչև դեղամիջոցներ, սննդամթերքից մինչև կոմունալ վճարումներ։ Մարդիկ օրեցօր ավելի են դժվարանում ապրել, իսկ իշխանությունը պարգևավճարներ է բաժանում։
Սա՞ էր ձեր խոստացած ապագան, Նիկոլ Փաշինյա՛ն։ Սա՞ էր ձեր խոստացած խաղաղությունը։
Մինչ ժողովուրդը պայքարում է օրվա հացի համար, դուք շարունակում եք առաջ շարժվել՝ անտեսելով մարդկանց խնդիրները և պաշտպանելով թշնամու շահերը։
Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ։ Նիկոլ Փաշինյա՛ն, ոչ մի աթոռ հավերժ չէ։ Դու և քո թիմը օրենքով պատասխան եք տալու՝ թշնամու շահերը պաշտպանելու, սեփական ժողովրդին խաբելու և երկիրը կոլապսի հասցնելու համար։ Հայաստանում ոչ ոք օրենքից վեր չի լինելու, և ձեր արածների համար պատասխանատվությունից խուսափել չեք կարողանալու»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան

Leave a Comment