«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո


«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները քննադատել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Ամուլսարի հանքի բացման արարողության վերաբերյալ։

Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ միջոցառումն անցել է առանց բողոքի ակցիաների՝ դա ներկայացնելով որպես պետության հետևողական աշխատանքի և բնապահպանական ռիսկերի վերացման արդյունք։

Մինչդեռ նախաձեռնության անդամների պնդմամբ՝ հանքի բացման արարողությունը կազմակերպվել է գաղտնի, և ակտիվիստներն այդ մասին պատահաբար են տեղեկացել։

Նախաձեռնության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ հանքի շահագործումը կարող է վնասել Ջերմուկի էկոհամակարգին և հանգեցնել նոր բնապահպանական աղետի։

Leave a Comment