Հնդկաստանում հազվագյուտ տեսակի երկգլխանի օձ է հայտնաբերվել



Հնդկաստանի Գուջարաթ նահանգում բնապահպանները հայտնաբերել են հազվագյուտ տեսակի երկգլխանի օձ։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Գուջարաթ նահանգում հայտնաբերված գայլային օձի ձագը նահանգում արձանագրված առաջին նմանատիպ դեպքն, Հնդկաստանում՝ հինգերորդը։


Ոչ թունավոր օձի ձագը հայտնաբերվել է Դհանպուրի տարածքում, անսովոր օձն ունեցել է երկու գլուխ, չորս աչք, սակայն մեկ մարմին։ Խմբի համակարգող և փրկարարական թիմի ղեկավար Քիննար Դեսայիի խոսքով՝ սկզբում օձին անվտանգ տեղափոխել են Դահոդ՝ դիտարկման համար, ապա լուսանկարներն ուղարկել մասնագետներին՝ տեսակը պարզելու նպատակով:


«Օձին ուսումնասիրելուց հետո լուսանկարներն ուղարկեցինք մասնագետներին՝ տեսակը պարզելու համար։ Պարզվեց, որ այն ոչ թունավոր գայլային օձ է։ Նրա երկարությունը մոտ 5-6 մատնաչափ է, և, ըստ երևույթին, նա նոր է ծնվել», -ասել է Դեսային։

Հաղորդման համաձայն՝ օձի ձագի տարիքը գնահատվում է մոտ վեց ամիս։

Թեև օձն ունի միայն մեկ մարմին, նրա երկու գլուխները, կարծես, գործում են միմյանցից անկախ։ Դեսայիի խոսքով՝ նման դեպքերը չափազանց հազվադեպ են և, ենթադրաբար, հանդիպում են մեկ միլիոն օձից միայն մեկի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment