ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները սպառնացել են դադարեցնել Ուկրաինային ամերիկյան հետախուզական տվյալների փոխանցումը, եթե Կիևը շարունակի անտեսել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու՝ Վաշինգտոնի պահանջները։
Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը բազմիցս խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ Սակայն Կիևն անտեսել է նման շուրջ վեց դիմում, որից հետո ԱՄՆ նախագահը որոշել է թույլատրել ռուսական դիզելային վառելիքի գնումները։
Պարբերականի զրուցակիցը պնդում է, որ ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները նպաստում են ԱՄՆ-ում վառելիքի գների աճին։