ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 10-ին Պաշտպանության նախարարության N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է դեպքի մասին։

Պաշտպանության նախարարությունը ցավակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։



Leave a Comment