Բրազիլիայում զինված տղամարդը ներխուժել է մանկապարտեզ ու պատանդ վերցրել երեխաների

Բրազիլիայում զինված  տղամարդը ներխուժել է մանկապարտեզ ու պատանդ վերցրել երեխաների

Բրազիլիայում հատուկ նշանակության ուժերը վնասազերծել են մի տղամարդու, ով մանկապարտեզում պատանդ էր վերցրել 13 երեխայի, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նշվում է, որ հարձակվողը զինված է եղել դանակով և ատրճանակի նմանակով։ Նա նաև դյուրավառ հեղուկ է լցրել տարածքում և սպառնացել հրկիզել շենքը։

Ոստիկանության նախնական տվյալներով՝ տղամարդը տառապել է շիզոֆրենիայով և երեք ժամ տևած դիմակայության ընթացքում անհոդաբաշխ խոսել է։

Միջադեպը տեղի է ունեցել Սան Բրաս թաղամասում գտնվող քաղաքային նախադպրոցական հաստատությունում։ Հարձակվողը բարձրացել է ցանկապատի վրայով, մտել շենք և փակվել ներսում՝ իր հետ պահելով 4-ից 5 տարեկան երեխաների մի խմբի։ Շենք մտնելիս նա նամակ է գցել, որի բովանդակությունն այժմ ուսումնասիրվում է քննիչների կողմից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment