Երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան Աբրահամյան


Քաղաքականություն


Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թեև ԱԱԾ-ն հերքեց Մեղրի համայնքի Կուրիս գյուղի հատվածում ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը, սակայն դրանից կրքերը առանձնապես չեն հանդարտվում:

Պատճառն այն է, որ, նախ, պետական մարմինների նկատմամբ վստահությունը չափազանց ցածր է, և շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն:


Երկրորդ՝ միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է, ու ցանկացած պարագայում անվտանգության սպառնալիքը մշտապես օդում կախված է»,- գրել է Աբրահամյանը:


Leave a Comment