ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը Երևանի բնակիչներին շնորհավորել է քաղաքի հիմնադրման 2808–ամյակի կապակցությամբ։
«Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք պահպանել իր անկրկնելի կոլորիտը՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունն ու առաջադեմ ձեռքբերումները, իսկ երևանցիներին մաղթում ենք ամենայն բարիք և բարգավաճում»,- ասված է շնորհավորական ուղերձում:
Այսօր Երևանը նշում է իր հիմնադրման 2808–ամյակը: Մայրաքաղաքի տոնն ավանդաբար նշվում է հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը։
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, պուրակներում և հրապարակներում այսօր կազմակերպվելու են մշակութային միջոցառումներ, բացօթյա համերգներ։
Կարդացել են
0 անգամ