Աշոտյանը ԵԽԽՎ-ում տեղի ունեցած սկանդալի մասին. Հայկական իշխանությունների բարոյական անկումն ակնհայտ է



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Աշոտյանը, ով նախկինում ղեկավարել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, գնահատական ​​է տվել ԵԽԽՎ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Հռիփսիմե Գրիգորյանի ելույթին և մեկնաբանել Վեհաժողովի դիտորդական առաքելության զեկույցի բովանդակությունը, գրում է tsargrad.tv–ն։

Աշնանային նստաշրջանում ելույթ ունենալիս Գրիգորյանը հայտարարել էր, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը «օտարերկրյա գործակալ» է։ Նրա խոսքով այդ կարգավիճակը, իբր, հաստատվում է «փաստերով և փաստաթղթերով»։ Սակայն ոչ մի ապացույց չներկայացվել, ինչպես նաև պարզաբանում չի տրվել, թե կոնկրետ ո՞ր պետության մասին է խոսքը։ Նրա այդ արտահայտությունը հաջորդել է բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լիի հայկական իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշումների վերաբերյալ հայտարարությանը։

Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը զարմանք է հայտնել, որ Գրիգորյանի ելույթը զարմանք է առաջացրել։ Նա նշել է, որ մարդը նույն կերպ է իրեն պահում անկախ հանգամանքներից՝ «թե՛ տանը, թե՛ արտերկրում», ուստի ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը սպասելի էր։

Նախկին նախարարը կարծում է, որ հայկական պատվիրակության անդամներն այնքան լկտի պահվածք են դրսևորել, որ քննադատական ​​խոսքեր են հնչել նույնիսկ այն եվրոպացի ներկայացուցիչների կողմից, ովքեր սովորաբար բարյացակամ են տրամադրված հայկական իշխանությունների նկատմամբ։

«Սա բարոյական անկման հերթական ցուցիչն է», – հայտարարել է Աշոտյանը։ Այնուհետև նան անդրադարձել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին։ Նրա խոսքով փաստաթղթում նշվում են այնպիսի բազմաթիվ խախտումներ, որոնք Վեհաժողովի անդամները չէին կարող պարզապես անտեսել: Միաժամանակ նա կարծում է, որ այդ դիտարկումներն անհրաժեշտ են, որպեսզի Վեհաժողովը պահպանի օբյեկտիվությունը իրավիճակի գնահատման հարցում։ Հետևաբար, Աշոտյանը հորդորել է հայկական ընդդիմությանը չչափազանցնել այդ ձևակերպման նշանակությունը և դրա հիման վրա «կեղծ նարատիվներ ու ակնկալիքներ» չձևավորել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment