Երգիչ Արսեն Վարդանյանի uպանության հեղինակը Վրաստանում ձերբակալվել է (Video)



Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանի իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։
Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար, որի ժամանակ սպանվել էր 45-ամյա երգիչ Արսեն վարդանյանը։
Երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում տղամարդու էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։
Հիշեցնենք, որ աղմկահարույց կրակոցները հնչել էին փետրվարի 18-ին, ժամը 16-ի սահմաններում՝ Աբելյան փողոցի 9 հասցեում։ Կրակոցների կադրերն կարող եք դիտել մեր տելեգրամյան փակ ալիքում այս հղումով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment