
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․ «Երբ համեմատում ես Երևանի հանդեպ սիրո խոստովանությունների, ու Երևանը քաղաքաշինական բոլոր առումներով աղավաղած, այլանդակած և այլանդակող անարգել և ընդհուպ փաստաթղթավորված դրսևորումների հարաբերակցությանը, միանգամից պարզ է դառնում խոստովանվող սիրո դեկորատիվ դատարկությունը։
Ներեցեք, տոնական պաթոսին չմիանալու համար, բայց այսօր Երևանին նայելիս բացարձակապես չկա տպավորություն, թե քաղաքը սիրո դրսևորման առարկա է»։
Աղբյուրը` Հակոբ Բադալյան