Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջին


Ոսկու գինը մինչև տարեվերջ կարո՞ղ է նոր ռեկորդ սահմանել։ J.P. Morgan-ի կանխատեսմամբ՝ 2026 թվականի վերջին եռամսյակում ոսկու միջին գինը կարող է հասնել 6000 դոլարի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Սակայն սա կանխատեսում է, ոչ թե երաշխավորված արդյունք։

Հոկտեմբերի 9-ին միջազգային շուկայում ոսկու գինը կազմել է շուրջ 4194 դոլար մեկ ունցիայի դիմաց։

Past.am-ի հաշվարկով՝ 6000 դոլարի դեպքում մեկ գրամ մաքուր ոսկու միջազգային գինը կարող է կազմել շուրջ 69 800 դրամ՝ հոկտեմբերի 9-ի փոխարժեքով։

Սակայն իրական գինը կախված կլինի միջազգային շուկայի տատանումներից, դոլարի փոխարժեքից և ոսկու հարգից։ Past.am-ը հիշեցնում է՝ կանխատեսումները կարող են փոփոխվել։

Leave a Comment