Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա կապակցությամբ։
«Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին պահպանել իր անկրկնելի դիմագիծը՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունն ու առաջադեմ ձեռքբերումները, իսկ երևանցիներին՝ բարություն և բարգավաճում»,– ասվում է շնորհավորական ուղերձում։