«Շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն»․ Տիգրան Աբրահամյան

«Շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թեև ԱԱԾ-ն հերքեց Մեղրի համայնքի Կուրիս գյուղի հատվածում ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը, սակայն դրանից կրքերը առանձնապես չեն հանդարտվում:
Պատճառն այն է, որ, նախ, պետական մարմինների նկատմամբ վստահությունը չափազանց ցածր է, և շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն:
Երկրորդ՝ միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է, ու ցանկացած պարագայում անվտանգության սպառնալիքը մշտապես օդում կախված է»։

Leave a Comment