10.10.2026 | 10:55
Կար մի պահ, երբ տպավորություն էր, թե լիբերալիզմն անշրջելի հաղթանակ էր ապահովել. ոմանք նույնիսկ արդեն ավելորդ ու հնացված էին համարում ռեալիստական դպրոցն ու ռեալիզմի տեսական հիմքով այս կամ այն երևույթը մեկնաբանելը։ Հատկապես Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» (1992) աշխատության թեզը հաճախ մեկնաբանվում էր ավելի լայն իմաստով, և շատերն արդեն դասական ազգ-պետություն կոնստրուկտն էին համարում հնացված՝ ազգ-պետության փոխարեն խոսելով պետության կորպորացիոն տեսակի առաջացման հավանականության մասին, որը գլոբալ աշխարհակարգի հաղթանակի պարագայում պետք է փոխարիներ ազգ-պետություններին։
Սակայն, ինչպես միշտ է լինում, և ինչպես վերնագրել էր Ռոբերտ Քափլանն իր աշխարհաքաղաքականության մասին գիրքը՝ «The Revenge of Geography», աշխարհագրությունը միշտ ասում է վերջին խոսքը՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարգեր են փորձում կառուցել։
Միջազգային հարաբերությունների անարխիկ բնույթի փոփոխությունը հնարավոր է նոր հեգեմոնի առաջ գալով և հիերարխիա կառուցելով՝ ո՛չ այլ կերպ։ Գոնե մինչ այժմ այլ կերպ հնարավոր չի եղել։ Իսկ Ակրոպոլիսում Ռուբիոյի ելույթը հենց լիբերալ աշխարհակարգի ձախողման և ազգ-պետությունների դերի ու նշանակության վերարժևորման մասին էր։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ