«Օպերատիվ տվյալներով` անցած գիշեր օդային հարձակումից տուժած 6 ռոստովցիներ են դիմել բժշկական օգնության համար», – գրել է Սլյուսարը «Մաքս» հարթակում։
Նա նշել է, որ 6 տուժածներից 4-ը հոսպիտալացվել են։
Գիշերը Ռոստովի մարզում ոչնչացվել և է ավելի քան 100 ԱԹՍ։ Ռոստովում տեղի ունեցած հարձակումից մի քանի բազմահարկ և մասնավոր տներ են վնասվել, Բատայսկում վնասվել է չբնակեցված նորակառույց շենք։ Ազովում երկու նավ է վնասվել, ըստ նախնական տվյալների՝ զոհեր և տուժածներ չկան։
Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ իրավիճակների վայրերում:
Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 15 ԱԹՍ է խոցվել: Բեկորների ընկնելու աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Կարդացել են
0 անգամ