
Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել սեռական բնույթի բռնի գործողություն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 30-ամյա Կ․ Ղ-ն ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սվաճյան փողոցից ոմն Վրեժ իր ավտոմեքենայով տարել է «Սասուն» հյուրանոց, որտեղ իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել։ Այնուհետև նրանք մեկնել են Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տղամարդը ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ կրկին սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ։ Իրավապահները պարզել են, որ Վրեժը հանդիսանում է Երևանի բնակիչ 49-ամյա Վրեժ Գ-ն, ով հոկտեմբերի 5-ին սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։