ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել՝ կցելով Նավանետհեմ Պիլլայի լուսանկարը, ով արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Թրամփն անդրադարձել է հարցին, որ իրեն չի տրվել մրցանակը․
«Սա այն կինն է, ով ստացավ Նոբելյան խաղաղության մրցանակը՝ շրջանցելով Ամերիկայի Միացյալ Նահանգները, որի ներկայացուցիչը՝ ԵՍ, կարգավորել եմ ութ պատերազմ և իրականացրել բազմաթիվ այլ գործողություններ։ Ես ոչինչ չգիտեմ այս կնոջ մասին, և ուրիշ ոչ ոք էլ չգիտի։ Իրականում, որքանով ինձ հայտնի է, ոչ ոք նրա մասին նախկինում չէր լսել՝ բացառությամբ այն փաստի, որ նա, ակնհայտորեն, ատում է Իսրայելը։ Ես չգիտեմ, թե ինչ է արել այդ կինը։ Ես կարգավորել եմ 8 պատերազմ՝ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին ուղարկված նամակներով, որոնք ստացվել են այն երկրների նախագահներից և վարչապետներից, որոնց ես օգնել եմ, և պատրաստվում եմ կարգավորել կամ հաղթանակով ավարտել ևս երկուսը՝ Իրանի և Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունները։ Դրանք երկուսն էլ շատ արագ են զարգանում, բայց մի կողմ թողնենք դրանք. խոսքը այն 8-ի մասին է, որոնք ես արդեն կարգավորել եմ, և որոնցից յուրաքանչյուրը (հատկապես Պակիստանի և Հնդկաստանի դեպքում) ավելին քան բավարար կլիներ Նոբելյան մրցանակ ստանալու համար։ Իրականում ես պետք է ստանայի Նոբելյան խաղաղության 8 մրցանակ, ոչ թե ընդամենը 1-ը։ Այդ 8 պատերազմներն են՝
Կամբոջա և Թաիլանդ
Կոսովո և Սերբիա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Ռուանդա
Պակիստան և Հնդկաստան
Իսրայել և Իրան
Եգիպտոս և Եթովպիա
Հայաստան և Ադրբեջան
Իսրայել և ՀԱՄԱՍ
Բացի այդ, ես թույլ չտվեցի, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի և պայթեցնի ողջ Մերձավոր Արևելքը, իսկ վերջնարդյունքում՝ նաև դրա սահմաններից շատ ավելի հեռու գտնվող տարածքներ։ Ես ավելի շատ կյանքեր եմ փրկել, քան պատմության մեջ որևէ այլ անձ, և ինչպես Մարիա Կորինա Մաչադոն՝ իսկապես հիանալի անձնավորություն, հայտարարեց լրատվամիջոցներին, երբ ինձ հանձնեց իր՝ անցյալ տարվա Նոբելյան մրցանակը. «Դոնալդ Թրամփը կարգավորել է բազմաթիվ պատերազմներ և ավելի շատ է արժանի Նոբելյան խաղաղության մրցանակին, քան որևէ այլ անձ, ով երբևէ ստացել է այն»։
Հիմնվելով ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ոլորտ Նույն կերպ, Իրանի պարագայում ես թույլ չտվեցի, որ նրանք կործանեն Իսրայելը, Մերձավոր Արևելքն ու Եվրոպան։ Ես նաև մշտապես կանխում եմ պատերազմը Հարավային և Հյուսիսային Կորեաների, ինչպես նաև Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի միջև։ Ավելացրեք դրան Չինաստանն ու Թայվանը, ինչպես նաև բազմաթիվ այլ թեժ կետեր, որոնք պատերազմների մեջ չեն ներքաշվել բացառապես նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ։ Իմ ջանքերով ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձրացրին իրենց ծախսերը՝ ՀՆԱ-ի 2%-ից հասցնելով 5%-ի՝ ստեղծելով ավելի հզոր դաշինք և պաշտպանական համակարգ. մի բան, որի իրականացումը, ըստ բոլորի, անհնար էր։ Ես բանակցել եմ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից ավելի քան 900 քաղբանտարկյալների ազատ արձակման և վերադարձի շուրջ։ Բացի այդ, ես աշխարհի տարբեր ծայրերից ՏՈՒՆ եմ վերադարձրել գերության մեջ գտնվող 196 պատանդի՝ առանց որևէ փրկագին վճարելու, ի տարբերություն Բայդենի և Օբամայի, ովքեր միլիարդավոր դոլարներ էին վճարում։ Եվ վերջապես, ես հիմք եմ դրել Արկտիկայի զարգացմանը, որը շուտով մեծ բարգավաճում կապրի։
Այս ամենով հանդերձ՝ Նոբելյան մրցանակն այսօր շնորհվեց ՄԱԿ-ում աշխատող մի լիբերալ գործչի, որի մասին ոչ ոք երբևէ չէր լսել։ Իմ կարգավորած բոլոր հակամարտությունների ընթացքում ես երբեք չեմ դիմել ՄԱԿ-ին, քանի որ նրանք որևէ օգուտ չէին տալիս։ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ ի դեմս ինձ՝ որպես ձեր նախագահի, պետք է ստանար Խաղաղության Նոբելյան մրցանակը, սակայն չստացավ։ Սա անջնջելի խայտառակություն է Նորվեգիայի համար, մի բան, որը երբեք չի մոռացվի։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հավերժ վարկաբեկվել է մի խումբ արմատական գաղափարախոսների կողմից, ովքեր հակաժողովրդավարական են և քաղաքակրթության թշնամիներ»։
