Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է երթևեկությունը կարգավորող բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա



Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Ո․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։


Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment