
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դիզելային վառելիքի վերաբերյալ գործարք կնքել Մոսկվայի հետ, երբ Ուկրաինան անտեսել է Վաշինգթոնի խնդրանքը՝ դադարեցնելու ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, հաղորդում է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։
Հիշեցնենք՝ նախօրեին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի կողմից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածություն է ձեռք բերել: