Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 10-ին – armeniatoday.am

Հայաստանում հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +21-23 աստիճան, երեկոյան՝ +15-17 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +13-17 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-16 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +17-20 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +12-16 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +15-19 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +16-19 աստիճանի, հովտային շրջաններում՝ +20-23 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-16 աստիճան, նախալեռնային՝ +16-21 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +21-23 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 21-23 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +21-23 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +12-15, նախալեռնային շրջաններում՝ +16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ +19-22 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 19 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment