Արարատի մարզում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է համայնքի ղեկավարի տեղակալի եղբայրը

Արարատի մարզում ավտովթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19։10-ի սահմաններում, Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհին։ Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։ Վարորդը տեղում մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 46-ամյա Հարություն Քենդրջյանն է՝ Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քենդրջյանի եղբայրը։

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և քննչական խումբ։ Քննչական կոմիտեի Վեդիի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, պարզվում են վթարի հանգամանքները։

Leave a Comment