Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պանամայի մայրաքաղաքից 213 կմ հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Տուժածների ու վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ուժեղ երկրաշարժից հետո Պանամայի մայրաքաղաքում կանխարգելիչ նպատակով տարհանել են գրասենյակներում և բարձրահարկ շենքերում գտնվող մարդկանց, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Canal N հեռուստաալիքին։
Հաղորդման համաձայն՝ Պանամայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգը (Sinaproc) և փրկարար ծառայություններն ակտիվացրել են իրավիճակի մշտադիտարկման ընթացակարգերը՝ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող շրջաններում, ինչպես նաև Լոս Սանտոս, Էրերա և Վերագուաս նահանգների որոշ հատվածներում հնարավոր հետևանքները գնահատելու նպատակով։
