Հրդեհի տարածումը կանխվել է | Radar Armenia

Հրդեհի տարածումը կանխվել է

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։21-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենյամին բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ ժամը 18։25-ին։ Այրվել է պահեստավորված մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment