
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը «1Լուրեր»-ին հայտնել է, որ Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել:
«Նման ձևաչափով հանդիպում իրականում տեղի չի ունեցել»,- ասել է խոսնակը։
Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ հանդիպում էին անցկացրել։ Այն, ըստ աղբյուրի, տևել էր մոտ 15 րոպե։