Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունեցել

«Հերքում եմ. Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել»,- գրել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Նա հերքել է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում:

Նշենք, որ «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հայտնել էր, որ Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովի ավարտից հետո Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը փակ հանդիպում են անցկացրել։

Leave a Comment