Radar-Զրույցի այսօրվա հյուրն է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը։
ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին ու բախման հասած իրավիճակին անդրադառնալով՝ Գարիկ Սարգսյանը նշեց.
«Կան, այսպես ասած, սուբյեկտներ, որոնք փորձում են ամեն ինչ տանել լարման և բախման։ Նախ, մենք ի սկզբանե պայմանավորվել ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որ բարեկրթության շրջանակներում ենք մեր աշխատանքները պատկերացնում, և եթե լինում են դեպքեր, որ սուր խոսույթ է լինում թե ամբիոնից, թե տեղից՝ ռեպլիկի ձևով, մենք փորձում ենք դրան արձագանքել մեր ելույթներով, ոչ թե տեղից հակադարձելով, բայց նույն գործելաոճը իրենց մոտ չկա»։
Գարիկ Սարգսյանի խոսքով՝ իրենք հակված էին թույլ չտալ, որ լարումը վերաճի ավելի մեծ ծեծկռտուքի, կամ ինչ-որ մեկը ֆիզիկապես տուժի.
«Մեր ընդդիմադիր գործընկերները փորձում էին այդ միջադեպը դահլիճից տեղափոխել դուրս՝ Ազգային ժողովի միջանցք, որտեղ արդեն մեզ դիմավորելու էին (իրենք պատրաստվել էին դրան) իրենց օգնականները, իսկ մենք բոլորս արդեն վաղուց տեղյակ ենք, որ նրանք այդքան էլ օգնական չեն, այլ թիկնապահ»։
Գարիկ Սարգսյանի կարծիքով՝ Էդգար Ղազարյանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի անլրջացնի այն օրակարգերը, որ բերվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
