ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը հերքել է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում:
«Հերքում եմ. Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել»,— նշել է վարչապետի մամուլի քարտուղարը: