Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում է կայացել․ Kommersant

armtimes.com Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։


 


Այս մասին հաղորդել է «Կոմմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։


 


Հանդիպումը նախապես հայտարարված չի եղել։ Այն տևել է մոտ 15 րոպե։ Այն կազմակերպել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


 


ԱՊՀ ընդլայնված գագաթնաժողովի փակ հատվածում նա այդ հարցը առանձին քննարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, բայց սպասել է դրա ավարտին՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment