ԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերը


Միջազգային


Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունեցել տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերով ենթակոմիտեի երկրորդ նիստը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանների հատման հավասար պայմանների ապահովմանն ու համապատասխան ընթացակարգերի պարզեցմանը, միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծախսերի կրճատմանը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղիներով երկաթուղային փոխադրումների թվայնացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև միգրացիոն քաղաքականությանը, մաքսային ձևակերպումներին և Ռուսաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների իրականացման ընթացքում փաստաթղթաշրջանառության կրճատմանը։


Կողմերը պայմանավորվել են պատրաստել ԵԱՏՄ-ում և Իրանում տրանսպորտային գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվական տեղեկատու։


Leave a Comment