Մենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ։ Բայց քանի որ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ տանում է Հայաստանը կործանման, ցանկացած մարդ, կազմակերպություն կամ երկիր, ովքեր աջակցում են նրան , ուրեմն աջակցում են մեր երկրի կործանմանը։ Փաշինյանը չարիք է ժողովրդի գլխին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչպես է պատկերացնում ընդդիմության հաջողությունն առանց Արևմուտքի աջակցության՝ Կարապետյանը վստահեցրել է, որ միջազգային գործընկերների աջակցությունը կա և ավելի է մեծանալու։
«Մենք Արևմուտքի աջակցությունը հիմա էլ ունենք և ավելի շատ ենք ունենալու, քանի որ Արևմուտքին ձեռնտու չէ թուրքացած Հայաստանը։ Եթե Արևմուտքը ցանկություն ունենա, որ Հայաստանում ապրի թուրքացած ժողովուրդ, ուրեմն ես ամբողջությամբ դեմ եմ լինելու Արևմուտքին», — հայտարարել է նա։