Թուրքմենստանում հանդիպել են Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը

9 Հոկտեմբերի, 2026

Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովի ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։

Նախապես չհայտարարված բանակցությունները տևել են շուրջ 15 րոպե։ Հանդիպման նախաձեռնողը եղել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ընթացքում այս հարցն առանձին քննարկել է Փաշինյանի և Ալիևի հետ։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցել բուն գագաթնաժողովին, սակայն մնացել է Թուրքմենստանում՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպելու համար։

Leave a Comment