
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում խոցել է հեղուկացված նավթային գազի (LPG) խոշոր նավ, որը պատրաստվում էր անցնել Թեհրանի կողմից չճանաչված երթուղով։
«Մի քանի ժամ առաջ հարված է հասցվել հեղուկ նավթային գազ տեղափոխող մեծ տարողունակությամբ տանկերի… որը պատրաստվում էր անցնել Հորմուզի նեղուցի անօրինական (Իրանի կողմից չճանաչված – խմբ.) հարավային երթուղով», – ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:
Ծովային հետևակի կորպուսը հայտնել է, որ «Նհատ Վիետ» ընկերությանը պատկանող «NV Sunshine» նավում խոշոր հրդեհ է բռնկվել շարժիչի սենյակում և շարժիչային համակարգում: