
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները կարող են հոկտեմբերին այցելել Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրին, հայտնում է Axios-ը։
Նախօրեին Սպիտակ տնից РИА Новости-ին հայտնել էին, որ Ուիթքոֆը և Քուշները այսօր կհանդիպեն ուկրաինական պատվիրակության հետ՝ քննարկելու միասնական նոր առաջարկ, որը կներառի հակամարտության բոլոր ասպեկտները և նպատակ կունենա դադարեցնել ռազմական գործողությունները։
Խորհրդակցություններին կմիանան նաև «եվրոեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, ինչպես նաև Եվրոմիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։