Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը



Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների ազգային ուտեստների և մշակույթի փառատոնին, որտեղ հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու ադրբեջանական ավանդույթներին, հաղորդում է minval.az-ը։

Ադրբեջանի տաղավարում հնչել է մուղամ։ Այստեղ ներկայացվել է նաև XIX դարի «Ղարաբաղի տան» ինտերիերը, որը վերակառուցվել է Ադրբեջանի ազգային գորգի թանգարանի ցուցադրության հիման վրա։

Հյուրերին ցուցադրվել են նաև ադրբեջանական գորգեր, քյալաղայիներ, պղնձից, փայտից և կերամիկայից պատրաստված իրեր, ինչպես նաև ազգային խոհանոցի բազմազանությունն ու թեյախմության ավանդույթները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment