Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար


Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով ստացել է 317 մլն եվրո՝ պաշտպանության և անվտանգության ամրապնդման նպատակով՝ դառնալով Ուկրաինայից հետո այս մեխանիզմի շրջանակում ամենամեծ աջակցությունը ստացած երկիրը։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը Քիշնևում անվտանգության հարցերին նվիրված սեմինարի ընթացքում։ Միջոցառումը կազմակերպվել էր Մոլդովայի խորհրդարանի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համագործակցությամբ։Կուբիլիուսի խոսքով՝ հատկացված գումարից 120 մլն եվրոն նախատեսված է հակաօդային պաշտպանության համակարգերի համար։


Աջակցությունը ներառում է նաև հիբրիդային սպառնալիքներին արձագանքելու և ռազմական հարցերով փորձագիտական աջակցություն, ինչպես նաև պետական կառույցների, այդ թվում՝ 2025 թվականի աշնանը ստեղծված Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի կարողությունների ամրապնդում։ԵՄ հանձնակատարը Մոլդովան բնութագրել է որպես արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում սերտ գործընկեր՝ ընդգծելով, որ երկիրը կարող է շարունակել ապավինել Եվրամիության աջակցությանը։

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment