Ի՞նչ գիտե, կամ ի՞նչ իմացավ այս կինը ադրբեջանցու ներթափանցման մասին. Հակոբ Բադալյան

զգային Ժողովի նախագահ Ռուբինյանն այսօր խորհրդարանում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Հաղորդագրությունն ասում է, որ կարեւոր են համարել դիտորդությունը։

Դրա՞ համար է Կոյվուն հասել խորհրդարան։ Հազիվ թե։ Եվ այստեղ հատկանշական է, որ նա խորհրդարան է այցելել մի ժամանակ, երբ ակտուալ է Շաքիի դեպքը, ադրբեջանցու ներթափանցումը։ Ինչպես հայտնի է, ԵՄ դիտորդական առաքելությունը մոնիտորինգ է անում հայ–ադրբեջանական սահմանին։ Ըստ այդմ հարց է առաջանում՝ Կոյվուն ի՞նքն է եկել խորհրդարան որեւէ բան հայտնելու կամ պարզելու, թե՞ Հայաստանի իշխանությունն է նրան հրավիրել՝ որեւէ հարց տալու կամ որեւէ բանի համար «նախատելու»։

Այստեղ իհարկե նշածս հարցերի շրջանակում կարող ենք դիտարկել տարբեր վարկածներ, տարբեր հնարավոր սցենարներ, թե ինչ խոսակցություն կամ իրական մոտիվ, պատճառ կարող է լինել Շաքիի դեպքի ֆոնին հանկարծ Ռուբինյան–Կոյվու հանդիպման համար։ Բայց թերեւս կասկածից վեր է, որ հենց այդ դեպքն է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի՝ Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման պատճառը։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment