Բոլոր դեպքերում գալու ենք իշխանության. Սամվել Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բոլոր դեպքերում գալու ենք իշխանության. Սամվել Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սամվել Կարապետյանը դատարանի բակում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ նկատի ուներ, երբ ասում էր՝ ինչ էլ լինի, իշխանության ենք գալու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը պատասխանել է.

«Բոլոր դեպքերում գալու ենք իշխանության․ դա նպատակ ունի»։

Լրագրողի ճշտող հարցին՝ 2031 թվի՞ն, Սամվել Կարապետյանն այսպես է պատասխանել.

«Իհարկե, ոչ․ շուտով։ Իշխանության գալու տարբեր օրինական ձևեր կան: Մի ճանապարհային քարտեզ ենք մշակելու ու գանք իշխանության։ Գաղտնի պլանն այդ ձևերից մեկն է: Այդ ճանապարհային քարտեզներից մեկը գաղտնի պլանով է արվում։ Գաղտնի պլանով ամեն օր պայքարելով՝ գնում ենք առաջ»։

Սամվել Կարապետյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերի հետ ամեն ինչ լավ է․ համագործակցում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment