«Նռնաձոր տանող նոր ճանապարհի շինարարությունն էլի ուշանում է»․ Դավիթ Գալստյան

«Նռնաձոր տանող նոր ճանապարհի շինարարությունն էլի ուշանում է»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսին էլի գրել էի, որ Սյունիքում (Շվանիձոր-Նռնաձոր) ճանապարհի շինարարության առաջին փուլի ժամկետները ձախողվել են (շինարարը ասում էր, որ պտի ավարտվեր դեռևս անցյալ տարվա վերջին, նախարարությունը հետո ասում էր՝ գարնանը…):
Ավելի ուշ ՏԿԵՆ-ը հայտնեց ժամկետի երկարաձգման մասին մինչև 2026թ․ օգոստոսի վերջ: Բայց առաջի փուլը դեռ չի ավարտվել։
«Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման աշխատանքների առաջին փուլն ավարտական պրոցեսում է։
Երկրորդ փուլը՝ ճանապարհի ասֆալտապատումը, ընթացքի մեջ է»,- էս անգամ ինձ ասեցին Ճանապարհային դեպարտամենտում։
Գյուղի գործող ճանապարհը անցնում ա նախկին երկաթուղու տեղով: Հենց այստեղ էլ նախատեսվում ա վերականգնել երկաթուղային գիծը TRIPP-ի շրջանակներում»։

Աղբյուրը`   Դավիթ Գալստյան

Leave a Comment