Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել Թեհրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ


Միջազգային


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի հետ կազմակերպության համագործակցությունը զարգացնելու նպատակով։

Նրա խոսքով՝ Իրանը դիտարկում է իրեն որպես տարածաշրջանի փոխկապակցված աշխարհագրական տարածքի բնական մաս, և այդ կապը ոչ միայն աշխարհագրական բնույթ ունի, այլև արմատներ է ձգում պատմության, մշակույթի և ժողովուրդների միջև շփումների մեջ։

«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ՝ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ + Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով»,- ասել է Իրանի նախագահը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում, որին նա առաջին անգամ է մասնակցում։


Leave a Comment