Ադրբեջանը ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Դադիվանք


Միջազգային


«Most Traveled People» միջազգային ակումբի ճանապարհորդներն այցելել են օկուպացված Արցախի Դադիվանք:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ճանապարհորդները շրջել են նաև վանքի տարածքում և ծանոթացել օկուպացված Քարվաճառի շրջանի լեռնային լանդշաֆտին: Նշվում է, որ ճանապարհորդներին հայկական եկեղեցին ներկայացվել է իբր Կովկասյան Աղվանքի հնագույն հուշարձան:

Պատվիրակության կազմում ընդգրկված է շուրջ 40 մարդ՝ 13 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից և Մեծ Բրիտանիայից։


Leave a Comment