«Ես, իհարկե, շատ ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը, իրավունքի գերակայությունը, անմեղության կանխավարկած գաղափարն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի համար որևէ բան չեն նշանակում, բայց պետք է արձանագրենք, որ եթե երկրի ղեկավարն իրեն իրավունք է վերապահում հնչեցնել նման գնահատականներ, ապա մենք ևս կաշկանդված չենք հնչեցնելու գնահատականներ:
Հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք հանձնվում է Արցախը, հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք ադրբեջանցին շատ հանգիստ հայտնվում է Շաքի գյուղում և կոնկրետ բռնություն է գործադրում խաղաղ ընտանիքի նկատմամբ:
Հանցագործ է այն մարդը, ով կտոր-կտոր Հայաստանի տարբեր մասեր նվիրում է Ադրբեջանին: Հանցագործ է այն մարդը, ում հռետորաբանության մեջ գերակշռողն ադրբեջանական ու թուրքական նարատիվներն են»,-նշել է Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտատարել է՝ ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ:
Կարդացել են
0 անգամ