ՔՊ-ն կգուրգուրի ու կփայփայի ադրբեջանցուն․ Սամվել Կարապետյանը՝ Շաքի ադրբեջանցի զինվորի ներխուժման մասին

Ադրբեջանցիներն առաջին քայլերն են անում, մենք զգուշանում էինք։ Այս մասին դատարանի առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Շաքի ադրբեջանցի զինվորի ներխուժման դեպքին։

«Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ կրկնվելու է ավելի մեծ թափով»,- ասել է նա։

Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Անի Ավետիսյանին, որ, ըստ նրա՝ հույսը չի դրել Փաշինյանի կառավարության վրա ու անձամբ պաշտպանել իր երեխաներին ու իր ընտանիքը։

Նա նշել է, որ ադրբեջանցին պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա․

«Այս առիթը պետք է օգտագործենք, որ մեր գերիներին վերադարձնեն Բաքվից։ ՔՊ-ն կգուրգուրի ու կփայփայի ադրբեջանցուն»,- ավելացրել է նա։

Leave a Comment