ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներն արժանացել են Երախտագիտության մեդալի

ՀՀ ֆինանսների նախարարության  աշխատակիցներն արժանացել են Երախտագիտության մեդալի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Երախտագիտության մեդալով են պարգևատրվել նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը։

Պետական պարգևները հանձնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment