Սաուդյան Արաբիայի իշխանությունների տվյալներով՝ հութիների հրթիռային հարվածների հետևանքով Ռիադի օդանավակայանում երեք մարդ է զոհվել, կա 36 վիրավոր։ Վնասվել է նաև Saudia Airlines ավիաընկերության ինքնաթիռը։
Հարվածներից հետո մի շարք ավիաընկերություններ չեղարկել են դեպի Ռիադ չվերթները։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ ոչնչացրել է հութիների երեք հրթիռային արձակման հարթակ և զգուշացրել պատասխան հարվածների մասին։
Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների դիրքերին։ Իշխանությունների փոխանցմամբ՝ Ռիադի օդանավակայանում օդային երթևեկությունն արդեն վերականգնվել է։
