Վարդաձորում աշակերտուհուն հшրվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք



ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին տնային կալանքի տակ է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։



«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,– նշել է Ավդալյանը:


Տնային կալանքը կիրառվել է 2 ամիս ժամկետով։


Հիշեցնենք,որ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment