Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ում նախագահությունը 2029 թվականին


Միջազգային


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է անվանել Բաքվի՝ 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու որոշումը և հույս հայտնել, որ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի այդ դերը։

«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլ է Ադրբեջանի նախագահ, հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիևի որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնելու ԱՊՀ-ում նախագահությունը։ Սա, անկասկած, պատմական պահ է», — ԱՊՀ գագաթնաժողովում ասել է Լուկաշենկոն։ 

Նա հույս է հայտնել, որ Հայաստանը ևս 2029 թվականին, հերթականությանը համապատասխան, որոշում կկայացնի ստանձնելու այդ պատվավոր գործառույթը:

Երկար ժամանակ երկու երկրներն էլ ձեռնպահ էին մնում ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելուց՝ տարածքային հակամարտության պատճառով,-նշել է Լուկաշենկոն:


Leave a Comment