ԱԱԾ-ն հերքել է Մեղրիում ադրբեջանցիների ներկայության մասին լուրը (PAN.am)

Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Մեղրիում ադրբեջանցիների ենթադրյալ ներթափանցման լուրը: Այդ մասին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից, տեղեկացնում է Panorama.am-ը:

«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է։ Նման դեպք Մեղրիում չկա։ ԱԱԾ-ն հերքում է: Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը»,-ասել են ծառայության մամուլի կենտրոնից։

Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել:

«Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը փոխանցել է, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով»,-գրել էր 24news.am-ը:

Հարակից գյուղերից մեկի բնակիչը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով որ արդեն մի քանի ժամ է փնտրում են, սակայն դեռ չեն գտել։

Leave a Comment