Ռուբինյանը հաստատել է «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը



Tert.am-ը գրում է.


Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին կագադրություն է ստորագրել, որով հաստատվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը»։



Հանձնաժողովը կազմված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներից։ Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը, անդամներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Գոռ Արշակյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին՝ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment